«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին «Նյուքասլի» դեմ երեկվա խաղում ծնկի լուրջ վնասվածք է ստացել:
Ֆրանսիացի կիսապաշտպանն իր հայրենակից Մապու Յանգա-Մբիվայի հետ պայքարում ծնկի հարված ստացավ և չկարողացավ ավարտել խաղը, որում «քաղաքայինները» հաղթեցին 0:2 հաշվով հաղթանակ տարան:
Այսօր Նասրին բուժզննում կանցնի, սակայն արդեն վտանգ կա, որ նա կարող է մինչև մեկ ամիս դաշտ դուրս չգալ:
-Կարծում եմ՝ Նասրիի վնասվածքը լուրջ է: Այդ խախտումը պետք է պատժվեր կարմիր քարտով,- ասել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին: Sky Sports