«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին հայտնել է, որ հաղթահարել է դժվարություններն ու այժմ լավագույն մարզավիճակում է գտնվում:
Անցած ամիս «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանեց, որ նույնիսկ ցանկանում է ապտակել Նասրիին, քանի որ վերջինս չի օգտագործում իր տաղանդը և միշտ չի ցուցադրում այն խաղը, որին ընդունակ է:
Մինչդեռ այժմ Սամիրն իսկապես հիանալի մարզավիճակ է ձեռք բերել: Երեկ կայացած Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ:
-Այժմ ես խաղում եմ իսկապես լավ, իսկապես հիանալի: Ես վստահ եմ ինձ վրա: Մնում է երազել, որ ես այսպես խաղայի հենց մրցաշրջանի մեկնարկից: Սակայն ինձ խոչընդոտեցին վնասվածքները:
Ամբողջ ուժով աշխատում եմ հանուն մեր թիմի: Մենք կպայքարենք մինչև առաջնության վերջը, բացի այդ մենք ցանկանում ենք նվաճել Անգլիայի գավաթը,- հայտնել է Նասրին: Sky Sports