«Չելսիի» հարձակվող Սամուել Էտո՚Օն ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու շաբաթ:
«Արսենալի» դեմ շաբաթ օրվա խաղում (6:0) Էտո՚Օն խփեց Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր 11-րդ գնդակը, սակայն արդեն 10-րդ րոպեին նա ստիպված փոխարինվեց:
Փարձառու կամերունցին բաց կթողնի հաջորդ տուրում «Կրիստալ Փելեսի» դեմ խաղը:
-Հուսով եմ՝ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ: Հուսով եմ, որ նա կբացակայի ոչ թե մեկ ամիս, այլ 10-15 օր,- «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: