Նոր սպորտային տնօրենի և սկաուտային ծառայության ղեկավարի նշանակումից հետո «Սանդերլենդը» հաստատել է, որ ակումբը համալրվել է 3 ֆուտբոլիստներով:
Ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով «Սթեդիում օֆ Լայթ» են տեղափոխվում «Լացիոյի» պաշտպան Մոդիբո Դիակիտեն, Վալենտին Ռոբերժը «Մարիտիմուից» և արդեն «Բազելի» նախկին կիսապաշտպան Կաբրալը: Բոլոր 3 խաղացողները կմիանան ակումբին հուլիսի սկզբին:
Հավելենք, որ «կատուների» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն ոչ մեկ անգամ է ասել կազմում մեծ փոփոխությունների մասին, որոնք կարվեն այս ամառ, այդ իսկ պատճառով վերոնշյալ ֆուտբոլիստները, հավանաբար, «Սանդերլենդի» վերջին ձեռքբերումները չեն լինի: