Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի առաջին խաղը տեղի ունեցավ «Սթեյդիում օֆ Լայթ» մարզադաշտում: «Սանդերլենդը» ընդունեց վերջին հորիզոնականում գտնվող «Քուինս Պարկ Ռեյնջերսին»: Խաղին «ռեյնջերները» ներկայացել էին Հարի Ռեդնապի գլխավորությամբ:
Խաղը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Ռեդնապը վաստակեց իր առաջին միավորը «ՔՊՌ»-ում:
Այս խաղից հետո «ՔՊՌ»-ն շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: