Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվեց «Սանդերլենդին»:
«Զինագորխները» հանդիպման հաշիվը բացեցին 11-րդ րոպեին: Մեսութ Օզիլի գեղեցիկ փոխանցումից հետո աչքի ընկավ Օլիվյե Ժիրուն՝ խփելով ընթացիկ մրցաշրջանում իր 4-րդ գոլը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից րոպեներ հետո մրցավարը «Արսենալի» դարպասին 11-մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց Քրեյգ Գարդները՝ 1:1: Սակայն Դի Կանիոյի սաները երկար չկարողացան պահել այդ հաշիվը: 67-րդ րոպեին լոնդոնցիներին առաջ մղեց Աարոն Ռեմսին, իսկ 10 րոպե հետո Ռեմսին արդեն դուբլ ձևակերպեց:
«Արսենալը» հաղթեց 1:3 հաշվով և բարձրացավ 1-ին հորիզոնական:
Գոլեր․ Ժիրու՝ 11ր, Գարդեներ՝ 48ր (11մ), Ռեմսի՝ 67ր, 76ր: