«Ֆուլհեմը» պաշտոնապես հաստատել է կենտրոնական պաշտպան Ֆիլիպ Սանդերոսի հետ 1 տարով պայմանգրի երկարաձգման մասին:
Ինչպես և խոստացել էր «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը, իր ակումբը աշխատում է փորձառու ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրերի ստորագրման վրա: Սպասվում է, որ մոտակա օրերին Սանդերոսի օրինակին կհետևեն Բրեդե Հանգելանդը, Մարկ Շվարցերը և Գեորգիոս Կարագունիսը:
Սանդերոսը «Քրեյվն Քոթեջ» է տեղափոխվել 2010թ-ին՝ «Արսենալից»: 28-ամյա պաշտպանը լոնդոնյան ակումբում մասնակցել է 30 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ: