«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կազորլան թվիթերում հրապարակված նկարի համար ներողություն է խնդրել «Տոտտենհեմի» երկրպագուներից:
«Զինագործների» իսպանացի ֆուտբոլիստը նկարվել էր «Արսենալի» ֆրանսիացի երկրպագուհու և Ռոբեր Պիրեսի հետ՝ ձեռբին բռնելով մի ցուցանակ, որի վրա գրված էր. «What do we think of Tottenham? S***. And what do we think s***? Tottenham».
Անգլիական թերթերի համաձայն, իր այդ արարքի համար Կազորլան զգուշացվել է «Արսենալի» կողմից: Սանտիի խոսքերով ինքը տեղյակ չի եղել, թե ինչ է գրված ցուցանակին:
-Հայցում ենք «Տոտտենհեմի» երկրպագուների ներողամտությունը: Մենք չէինք տեսել, թե ինչ է գրված եղել այդ թղթի վրա,- Կազորլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: