«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կազորլան չի զղջում «Էմիրեյթս» տեղափոխվելու համար, չնայած նրան, որ իրենով հետաքրքրվում էր «Ռեալ Մադրիդը»:
Կազորլան անցած ամառ 16 մլն ֆունտի դիմաց «Մալագայից» տեղափոխվեց լոնդոնյան ակումբ և շատ արագ «զինագործների» առաջատարներից մեկը դարձավ:
Ինչպես հայտնի է, անցած ամառ 28-ամյա իսպանացով հետաքրքրվում էր «Ռեալը»: Սակայն, չնայած որ գործը հասել էր բանակցություններին, որևէ կոնկրետ քայլեր հետագայում չեն արվել:
-«Ռեալը» հետաքրքվածություն ցուցաբերեց, և բանակցություններ սկսվեցին, սակայն կոնկրետ քայլեր չարվեցին: Կարծում եմ` ես զղջալու որևէ բան չունեմ, ամեն ինչ շատ լավ է ընթանում: Ես երջանիկ եմ «Արսենալում»,- Կազորլայի խոսքերն է մեջբերում The Sun-ը: