• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սանտի Կազորլան և Թեո Ուոլկոտը շարք են վերադարձել

Սանտի Կազորլա Թեո Ուոլկոտ«Արսենալի» կիսապաշտպանններ Սանտի Կազորլան և Թեո Ուոլկոտը սկսել են մարզումները և կկարողանան իրենց թիմին օգնել «Նորվիչի» դեմ խաղում:

Ինչպես հայտնի է, Կազորլան բաց թողեց «Տոտտենհեմի» հետ լոնդոնյան դերբին, որից հետո միացավ Իսպանիայի հավաքականին և վնասեց ոտնաթաթը:

Ինչ վերաբերվում է Ուոլկոտին, ապա նա նախորդ ամիս վիրահատվեց և վերադարձը սպասվում էր նոյեմբերին, սակայն վերականգնումն ավելի արագ ստացվեց:

Goal-ի հաղորդմամբ, Կազորլան արդեն ամբողջ ծրագրով մասնակցում է մարզումներին: Ուոլկոտը նրան կհետևի մի քանի օր հետո: Սպասվում է, որ «Արսենալի» մարզչական շտաբն ամեն դեպքում ռիսկի չի գնա Թեոյի հարցում և նրան կպահի Չեմպիոնների Լիգայում «Բորուսիայի» դեմ խաղի համար:

Ավելացնենք, որ «զինագործներից» դեռ վնասվածք ունեն Բակարի Սանյան, Աբու Դիաբին, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը և Լուկաս Պոդոլսկին: