«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կազորլան կարծում է, որ իր թիմն արժանիորեն է գլխավորում Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը:
Շատ երկրպագուներ հիանում են «քաղաքայինների» փայլուն հարձակողական խաղով: Մանուել Պելեգրինիի սաներն ընթացիկ մրցաշրջանում արդեն 103 գնդակ են խփել: Սակայն հենց «Արսենալն» է գլխավորում աղյուսակը, և Կազորլան վստահ է, որ դա արադարացի է:
-Այս պահին «Արսենալը» և «Սիթին» ապացուցում են, որ լավագույններն են: Մրցաշրջանից առաջ շատերը մեզնից չէին սպասում նման արդյունքներ, սակայն այժմ բոլորն էլ տեսնում են, որ մենք արժանիորեն ենք զբաղեցնում առաջին հորիզոնականը:
Նախորդ մրցաշրջանում խաղեր են եղել, երբ մենք ունենալով երկու գնդակի առավելություն՝ արդյունքում պարվել ենք: Չեմպիոնության համար պայքարող թիմը նման բան չի կարող իրեն թույլ տալ: Այս մրցաշրջանում մենք ավելի կայուն են դարձել,- Կազորլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: