«Սուոնսիի» հետ խաղից առաջ «Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կազորլան հիշել է «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (0:2):
-«Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակը մեզ կարող է իմպուլս հաղորդել: Եթե մենք այսպես խաղանք բոլոր թիմերի հետ, ապա մենք միայն կհաղթենք:
«Սուոնսին» շատ ուժեղ թիմ է, սակայն նախ և առաջ պետք է նշել Միչուին: Ես նրան դեռ մանկուց եմ ճանաչում: Նա այն ֆուտբոլիստներից է, ովքեր կարող են փոխել խաղի ընթացքը:
Դժվար է լինելու «Սուոնսիի» դեմ խաղալը: Սակայն մենք պետք է հաղթենք, քանի որ մեզ միավորներ են անհրաժեշտ,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է Կազորլան :
Հիշեցնենք, որ «Սուոնսի» – «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա այսօր: