Արգենտինական «Սան-Լորենսո» ակումբը ուլտիմատում է դրել «Նյուքասլի» ավագ Ֆաբրիսիո Կոլոչինիի առաջ: Ֆուտբոլիստը պետք է ամենաուշը երկուշաբթի օրը հեռանա «Նյուքասլից»:
Ինչպես հայտնի է, վերջերս է կենտրոնական պաշտպանը հայտնել ցանկություն` վերադառնալու Արգենտինա:
«Կաչաղակների» ավագի անունը կապում են «Սան-Լորենսոյի» հետ, որտեղ աշխատում է Ֆաբրիսիոյի հայրը: Սակայն արգենտինական այդ ակումբի նախագահը հայտարարել է, որ չի կարող գնել Կոլոչինիին: Այդ իսկ պատճառով արգենտինացին պետք է խզի պայմանագիրը իր ներկայիս ակումբի հետ, և դա պետք է անել մինչև երկուշաբթի:
-Կոլոչինին պետք է խզի պայմանագիրը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է նա ցանկանում և ինչի մասին կարող է պայմանավորվել Անգլիայում: Ոչ մի դեպքում մենք չենք կարող գնել նրա տրանսֆերը: Նրան անվանում էին Պրեմիեր Լիգայի լավագույն պաշտպան: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է:
«Սան-Լորենսոն» հույսը դնում է նրա զգացմունքների, ոչ թե գրպանի վրա: Նա անձնական խնդիրներ ունի և ցանկանում է վերադառնալ Արգենտինա: Մենք միայն կարող ենք նրան առաջարկել լավ պայմանագիր:
Կոլոչինին կարող է դառնալ մեր խորհրդանիշը: Կսպասենք մինչև կիրակի կամ երկուշաբթի,- հայտնել է ակումբի նախագահ Մատիաս Լամմենսը: