«Վուլվերհեմպտոնը» համաձայնության է եկել «Շտուտգարտի» հետ՝ հարձակվող Սաշա Կալայջիչի հետ պայմանագիր կնքելու շուրջ։
Հանգստյան օրերին «Նյուքասլ Յունայթեդի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո՝ 1-1, «Վուլվերհեմպտոնի» գլխավոր մարզիչ Բրունո Լեյջ հրապարակավ հայտարարեց, որ ցանկանում է մեկ այլ հարձակվող բերել՝ Ռաուլ Խիմենեսի հետ մրցելու համար:
Եվ Լեյջի ցանկությունը շուտով կկատարվի, քանի որ «Շտուտգարտը» համաձայնել է թույլ տալ Կալայջիչին միանալ «գայլերին» 18 միլիոն եվրոյով (15,4 միլիոն ֆունտ ստեռլինգ) գումարած բոնուսներ, հայտնում է BBC-ն:
Ավստրիայի հավաքականի կազմում 15 հանդիպում անցկացրած 25-ամյա Կալայջիչը «Շտուտգարտի» կազմում անցկացրած 60 խաղում դարձել է 24 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ իր 200 սմ հասակով Սաշան կդառնա Պրեմիեր լիգայի պատմության հինգերորդ ամենաբարձրահասակ դաշտային խաղացողը։