«Սաութհեմպտոնը» «Վալենսիայի» կիսապաշտպան Էվեր Բանեգային ձեռք բերելու համար 7.6 մլն ֆունտ է առաջարկել:
Ընդամենը մեկ օր առաջ «Սաութհեմպտոնը» 8.5 մլն ֆունտով ձեռք բերեց «Լիոնի» պաշտպան Դեյան Լովրենին: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Սաութհեմպտոնը» պատրաստվում է ևս մեկ լուրջ համալրում ունենալ:
24-ամյա Բանեգային գնելու միտքը նրա հայրենակից Մաուրիսիո Պոչետինոյինն է: Արգենտինացի մասնագետը Էվերին հետևում է դեռ «Էսպանյոլում» աշխատած ժամանակվանից:
Արժե նշել, որ 2009թ-ին Բանեգան շատ մոտ էր «Էվերթոն» տեղափոխվելուն: Բանեգան Արգենտինայի ազգային հավաքականում մասնակցել է 17 հանդիպման:
Նաև հաղորդվում է, որ «Սաութհեմպտոնն» ակտիվորեն հետաքրքրվում է «Սելթիկի» հարձակվող Գարի Հուպերով, ում տրանսֆերային արժեքը 8 մլն ֆունտ է: