• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սաութհեմպտոնը» ձեռք բերեց Դեյան Լովրենին

Դեյան Լովրեն«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնել է «Լիոնի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Դեյան Լովրենի ձեռքբերման մասին:

Խորվաթիայի կրկնակի չեմպիոն, Խորվաթիայի և Իսպանիայի գավաթակիր Լովրենը անգլիական ակումբի հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել: Տրանսֆերի արժեքը գաղտնի է պահվում, սակայն որոշ աղբյուրների համաձայն, Դեյանը «Սաութհեմպտոնի» համար արժեցել է 6 մլն ֆունտ:

23-ամյա Լովրենը ազգային հավաքականում մասնակցել է 17 հանդիպման: Դեյանը «Լիոնում» է հանդես գալիս 2010թ-ից, երբ տեղափոխվեց Զագրեբի «Դինամոյից»:

-Ես շատ եմ խոսել ակումբի նախագահի և մարզչի հետ: Սա հիանալի ծրագիր է: Նրանք ինձ բավական շատ դրական բաներ են պատմել և ես գիտեմ ակումբի պատմությունը: Սա մեծ ակումբ է և ես ուրախ եմ նրա մի մասը դառնալու համար,- հայտնել է Լովրենը:

Հետաքրքիր փաստեր