• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սանդերլենդ
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սաութհեմպտոնը» մերժել է «Լիվերպուլի» կատարած նախնական առաջարկը

«Սաութհեմպտոնը» մերժել է «Լիվերպուլի» 37 միլիոն ֆունտ ստերլինգ գնահատվող առաջարկը կիսապաշտպան Ռոմեո Լավիայի համար:

«Լիվերպուլը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Լավիայի նկատմամբ՝ հաշվի առնելով Ջորդան Հենդերսոնի և Ֆաբինյոյի Սաուդյան Արաբիա մեկնելու հավանականությունը։

Իսկ այժմ, ըստ The Athletic-ի, «Լիվերպուլը» որոշել է ներկայացնել 19 ամյա բելգիացու համար մեկնարկային առաջարկը, սակայն 37 միլիոն ֆունտ ստերլինգ գումարը չի համապատասխանում «Սաութհեմպտոնի» պահանջմունքներին։

«Սրբերը» պատրաստ են վաճառել Լավիան այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն նրա համար պահանջում են 50 միլիոն ֆունտ ստերլինգ:

Լավիան անցած մրցաշրջանում դարձավ ԱՊԼ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը՝ մասնակցելով «Սաութհեմպտոնի» 34 հանդիպման: