«Սաութհեմպտոնը» պատրաստ է իր հարձակվող Ջեյ Ռոդրիգեսին բաց թողնել «Տոտտենհեմ», սակայն փոխարենը պահանջում է վինգեր Անդրոս Թաունսենդին և հարձկվող Հարի Քեյնին:
25-ամյա Ռոդրիգեսը համարվում է «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի տրանսֆերային գլխավոր նպատակը, և մեծ է հավանականությունը, որ հունվարին արգենտինացի մարզիչը կրկին կաշխատի իր նախկին սանի հետ:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Սաութհեմպտոնը» Ռոդրիգեսի փոխարեն պահանջում է Քեյնին և Թաունսենդին, ովքեր «Ուայթ Հարթ Լեյնում» մշտական խաղային պրակտիկա չեն ստանում: