«Մոլդեի» կենտրոնական պաշտպան Վեգարդ Ֆորրենը, որը երեկ մեկնել է «Լիվերպուլ» և այսօր իր առաջին մարզումը պետք է անցկացներ թիմի հետ, մերժել է «Լիվերպուլին» և մեկնել «Սաութհեմպտոն»:
Հիշեցնենք, որ Բրենդան Ռոջերսը հրավիրել էր 24-ամյա Ֆորրենին մեկշաբաթյա զննում անցնելու, որը սկսելու էր այսօրվանից: Նորեկի հետ պայմանագիր կնքելով` «մերսիսայդցիները» կկարողանային Սեբաստյան Քոաթեսին վարձավճարով հանձնել այլ ակումբի:
Մինչդեռ նորվեգացին այսօր առավոտյան մեկնել է Անգլիայի հարավ, որպեսզի համաձայնության գա «Սաութհեմպտոնի» հետ, որն առաջարկում է 3.5 մլն ֆունտ: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Մոլդեի» գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերն արդեն հաստատել է, որ «Սաութհեմպտոնի» առաջարկն ընդունվել է և որ դա հետաքրքիր էր ոչ միայն նորվեգական ակումբի համար, այլև հենց ֆուտբոլիստի: