«Սաութեհմպտոնը» պատրաստվում է 8 մլն ֆունտ առաջարկել «Քարդիֆ Սիթիի» դարպասապահ Դևիդ Մարշալի համար:
29-ամյա Մարշալն փայլուն անցկացրեց նախորդ մրցաշրջանը, չնայած, որի արդյունքում ուելսյան ակումբը չկարողացավ պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում: «Քարդիֆը» չի պատրաստվում կանգնել Դևիդի ճանապարհին, սակայն ցանկանում է նրա համար ստանալ 15 մլն ֆունտ: Սպասվում է, որ «սրբերի» առաջին առաջարկը կմերժվի:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Սաութհեմպտոնի» նորանշանակ մարզիչ Ռոնալդ Կումանն իր նոր թիմին միանալու առաջարկ է արել նաև «Սելթիկի» դարպասապահ Ֆրեյզեր Ֆորեստերին: