Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի վերջին խաղում «Սաութհեմպտոնը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Կարմիր սատանաները» կարևոր հաղթանակ տարան դաշտի տերերի նկատմամբ և մրցաշարային աղյուսակում շրջանցին նրանց՝ բարձրանալով 3-րդ հորիզոնական:
Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ Ռոբին վան Պերսին, «Սաութհեմպտոնի» միակ գոլն էլ խփեց Գրացիանո Պելեն:
Գոլեր. վան Պերսի՝ 12ր, 71ր, Պելե՝ 31ր: