Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց 16-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»:
«Լիվերպուլը», որը նախորդ տուրում ֆանտաստիկ խաղ անցկացրեց և կարողացավ առավելության հասնել «Տոտտենհեմի» նկատմամբ, այս խաղում զիջեց «Սաութհեմպտոնին»:
Տանտերերի առաջին գնդակը 6-րդ րոպեին խփեց Մորգան Շնայդերլինը, իսկ 33-րդ րոպեին թիմի ռմբարկու Ռիկի Լամբերտը հաշիվը դարձրեց 2:0: «Կարմիրներին» առաջին խաղակեսի վերջնամսում հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Ֆիլիպե Կոուտինյոն՝ 2:1:
Երկրորդ խաղակեսում «Սաութհեմպտոնը» ևս մեկ գնդակ ուղարկեց Ջոնսի պաշտպանած դարպասը՝ հաշիվը դարձնելով 3:1: «Սաութհեմպտոնը» հաղթեց «Լիվերպուլին» և բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում:
Գոլեր. Շնայդերլին՝ 6ր, Լամբերտ՝ 33ր, Կոուտինյո՝ 45ր, Ռոդրիգես՝ 80ր