«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Սեբաստիան Քաոաթեսը հայտնել է, որ ամռանը կարող է լքել ակումբը:
Սեբաստիանը «Լիվերպուլ» տեղափոխվեց Ամերիկայի գավաթի 2011թ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Քոաթեսը ընդամենը մեկ անգամ է դաշտ դուրս եկել մեկնարկային կազմում: Սեբաստիանին չի գոհացնում խաղային ժամանակը և նա ուզում է փոխել իրավիճակը:
-Ես ցանկանում եմ խաղալ և հանդես գալ Ուրուգվայի հավաքականում: Այդ նպատակը ունեմ իմ մտքում, ինչի համար անհրաժեշտ է ավելի շատ խաղային ժամանակ «Լիվերպուլում»:
Իմ պայմանագիրը կլրանա 2016թ-ին, սակայն չեմ կարող ասել մինչ այդ ինչ կլինի: Ես կսպասեմ մինչև մրցաշրջանի ավարտը:
Դեռ հունվարին ես հարցրի, թե արդյոք հնարավոր է ինձ վարձակալությամբ այլ ակումբ ուղարկեն, սակայն Ռոջերսը պատասխանեց, «Ո՛չ»:
Ես միշտ լինում եմ թիմի հետ և ամեն խաղի ժամանակ իմանում եմ, որ չեմ խաղալու: Սակայն ես կփորձեմ պահել լավ տրամադրություն, տքնաջան աշխատել և սպասել իմ հնարավորությանը,- ասել է Քոաթեսը: El Observador