«Ֆուլհեմը» հետաքրքրվում է «Լիվերպուլի» 22-ամյա կենտրոնական պաշտպան Սեբաստյան Քոաթեսի ծառայություններով:
Կոլո Տուրեի «Էնֆիլդ» տեղափոխվելուց հետո, երիտասարդ Քոաթեսի ապագան որոշված է, սակայն ուրուգվայցին համաձայն է ևս մեկ մրցաշրջան մնալ պահեստայինների նստարանին:
«Ֆուլհեմ» տեղափոխությունը կարող է հնարավորություն տալ կարգավորել իր կարիերան: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «կարմիրները» կարող են Քոաթեսի վաճառքից ստանալ 5 մլն ֆունտ: