• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սելեսը կշարունակի մարզել «Սաութհեմպտոնը», մինչև մրցաշրջանի ավարտը

«Սաութհեմպտոնը» հայտարարել է, որ մրցաշրջանի մնացած ժամանակահատվածում գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի Ռուբեն Սելեսը:

Սելեսը միացավ «Սաութհեմպտոնին» միայն անցած ամառ և գլխավոր թիմը ստանձնեց նոյեմբերին՝ Ռալֆ Հասենհյուտլի պաշտոնանկությունից հետո:

Փետրվարին Ռուբենին կրկին վստահվեց գլխավորել «սրբերի» առաջին թիմը, ինչը պայմանավորված էր Նաթան Ջոնսի հեռացմամբ։

Ջոնսին որպես «Սաութհեմպտոնի» մշտական ​​մարզիչ պետք է փոխարիներ Ջեսսի Մարշը, սակայն ամերիկացի մասնագետի հետ բանակցությունները վերջին պահին ձախողվեցին։

Ի վերջո Սեյնթ Մերիսի ակումբը որոշեց այլ տարբերակ չփնտրել, այլ պահել Սելեսին։ 39 ամյա իսպանացին, ով նախկինում աշխատել է Ռուսաստանում, Ադրբեջանում, Հունաստանում և Դանիայում, կմարզի «սրբերին» 2022/23 մրցաշրջանի մնացած հատվածում։