«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է նոր ակումբի հետ տիտղոսներ նվաճելու իր ամբիցիաների մասին:
Այս ամառ «կապույտները» 28 մլն ֆունտով ձեռք բերեցին «Արսենալի» նախկին ավագին: Ֆաբրեգասն արդեն սկսել է մարզումները Ժոզե Մոուրինյոյի թիմում:
-Իմ ամբիցիաներն են հաղթել բացարձակապես ամեն ինչ: Ինձ համար շատ կարևոր էր պայմանագիր ստորագրել մինչև աշխարհի առաջնությունը: Ես ցանկանում էի գլուխս ազատել մտքերից և իմանալ, թե ինչ եմ անելու հաջորդ մրցաշրջանում և որտեղ:
Ես քննարկել եմ եղած բոլոր առաջարկները և մարզչի հետ խոսելուց հետո որոշեցի, որ «Չելսին» լավագույն տարբերակն է: Ժոզեի թիմին միշտ դժվար է հաղթել և նրանց դեմ միշտ դժվար է խաղալ: Նա իր ֆուտբոլիստներից առավելագույնն է ստանում,- «Չելսիի» պաշտոնական կայքին հայտնել է Ֆաբրեգասը: