«Տոտտենհեմի» նախկին պաշտպան Սերժ Օրիեն ազատ գործակալի իրավունքով տեղափոխվեց «Նոթինգհեմ Ֆորեսթ»:
Փակված ամառային տրաասֆերային պատուհանի ընթացքում «Ֆորեսթը» պայմանագիր կնքեց 21 նոր խաղացողների հետ, բայց դա բավարար չէր «անտառապահներին», և նրանք որոշեցին հրավիրել փորձառու Օրիերին:
29-ամյա կոտդիվուարցին, ով նախորդ մրցաշրջանի վերջում «Վիլյառեալից» բաժանվելուց հետո առանց ակումբի էր, մրցակցությունը կավելացնի Նեկո Ուիլլիամսին:
Օրիեն Պրեմիեր լիգայում և եվրոպական մրցաշարերում խաղալու լուրջ փորձ ունի: «Տոտտենհեմում» չորս տարվա ընթացքում Սերժը անցկացրել է 110 հանդիպում, իսկ նախորդ մրցաշրջանում «Վիլյառեալի» հետ հասել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։