«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն վերջ դրեց իր ապագայի մասին խոսակցություններին՝ մեկ տարով երկարաձգելով պայմանագիրն ակումբի հետ:
Արգենտինացու նախորդ պայմանագիրը լրանում էր 2016թ-ին:
Հիշեցնենք, որ հենց Ագուերոն մեկ տարի առաջ չեմպիոնական տիտղոսը պարգևեց «Սիթիին»՝ առաջնության վերջին տուրում հաղթական գնդակը ուղարկելով «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դարպասը: Վերջին օրերին խոսվում էր, որ 24-ամյա հարձակվողը երջանիկ չէ Մանչեսթերում և պատրաստ է տեղափոխվել «Ռեալ»:
-Ես շատ երջանիկ եմ «Սիթիում» և զգում եմ, որ այստեղ ինձ գնահատում են: Ես լավ հարաբերությունների մեջ եմ երկրպագուների հետ,- ասել է Ագուերոն: