«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն խոստացել է, որ այս ամռանը հարձակվող Սերխիո Ագուերոն ակումբից չի հեռանա:
Վերջերս Սերխիոն բաժանվեց կնոջից, որն էլ երեխայի հետ մեկնեց Մադրիդ: Շշուկներ էին պտտվում, որ ամռանն անձամբ Ագուերոն կարող է նույնպես մեկնել Մադրիդ՝ տեղափոխվելով «Ռեալ»:
Մինչդեռ Սորիանոն շտապել է հանգստացնել երկրպագուներին՝ հայտնելով, որ արգենտինացին կմնա Մանչեսթերում:
-Դրա վերաբերյալ կարող եմ հստակ հայտնել: Նա չի հեռանում: Մենք մի շարք բաների վերաբերյալ բանակցել ենք Սերխիոյի և նրա գործակալի հետ, և նրանք երբեք հեռանալու ցանկություն չեն հայտնել: Մեզ երբեք առաջարկ չի արվել նրա տրանսֆերի վերաբերյալ, սակայն եթե նույնիսկ դա լինի էլ, ապա մենք կասենք՝ ոչ:
Ցանկանում ենք պահել թիմը գրեթե նույն կազմով: Նոր խաղացողներ կգան, սակայն մեզնից ոչ մեկը չի գնա,- ասել է Սորիանոն: Daily Mirror