«Մանչեսթեր Սիթին» հնարավոր է մեկնի «Տոտտենհեմի» հետ խաղին առանց երկու առանցքային ֆուտբոլիստների՝ Դավիդ Սիլվայի և Սերխիո Ագուերոյի:
Սիլվան ծնկատակի ջիլի վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի վերջին երկու հանդիպումները: Նմանատիպ վնասվածքի պատճառով չորեքշաբթի երեկոյան Ագուերոն ստիպված փոխարինվեց «Ուիգանի» հետ խաղի ժամանակ (1:0):
-Դավիդը սկսել է մարզումներն ընդհանուր թիմի հետ: Նա մի քիչ խաղացել է գնդակով և մասնակցել երկկողմանի մինի խաղին, սակայն կիրակի օրը հնարավոր է շատ շուտ է նրա համար: Սերխիոյի վերաբերյալ մենք այսօր ավելին կիմանանք: Ավելի շուտ դա հոգնածություն է, քան վնասվածք,- հայտնել է «Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Բրայան Քիդը: ESPN