«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը պաշտպանել է կիսապաշտպան Շինջի Կագավային և հայտնել, որ ճապոնացին իր լավագույն խաղը ցուցադրելու է հաջորդ մրցաշրջանում:
Սէր Ալեքսը կարծում է, որ Կագավան որոշակի մշակութային շոկի մեջ է: Նա «Օլդ Թրաֆորդ» է տեղափոխվել անցած ամառ Դորտմունդի «Բորուսիայից», որտեղ անցած մրցաշրջանում խփել է 17 գնդակ:
Իսկ Պրեմիեր Լիգայում Կագավան ընդամենը 2 գոլ է խփել, սակայն թիմի գլխավոր մարզիչը հասկանում է, որ նրան ժամանակ է պետք հարմարվելու համար:
-Նախկինում նա ապրել է լրիվ այլ հանգամանքներում: Կարծում եմ՝ տարբերություն կա անգլիական և գերմանական ֆուտբոլի մեջ: Գերմանիանում չի կարելի խախտել կանոնները: Եթե կանոնների խախտում, ուրեմն կանոնների խախտում:
Պրեմիեր Լիգայում նշանակալից շատ են ֆիզիկական շփումները խաղի ընթացքում, և հենց սա է մեծ տարբերությունը Գերմանիայից: Հաջորդ տարի նա ավելի լավը կդառնա,- հայտնել է մասնագետը: ESPN