«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ սէր Ալեքս Ֆերգյուսոնը շնորհավորել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին՝ կարիերայի 1000-րդ խաղի կապակցությամբ:
Շաբաթ օրը «Չելսիի» դեմ «Էնֆիլդում» կայացած խաղը Կլոպի մարզչական կարիերայի 1000-րդ խաղն էր:
Կլոպը որպես մարզիչ 12 տիտղոս է նվաճել, և Ֆերգյուսոնի համար դա վկայում է Յուրգենի էլիտար կարգավիճակի մասին:
«Յուրգենը, անկասկած, համաշխարհային ֆուտբոլի ամենատաղանդավոր մարզիչներից մեկն է, և նվիրվածությունն ու կիրքը, որ Յուրգենը բերում է իր անձով, ոգեշնչում է բոլորին, ովքեր ձգտում են մարզչական կարիերա կառուցել»:
«Բազմաթիվ գավաթներ, որոնք նա նվաճել է իր կարիերայում, ներառյալ Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան «Լիվերպուլի» հետ վերջին մրցաշրջաններում, հաստատում են նրա կարգավիճակը ֆուտբոլի վերնախավում», – ասել է Ֆերգյուսոնը մարզիչների ասոցիացիայի (LMA) անունից: