«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը դժվարանում է բացատրել, թե հարձակվող Ռոբին վան Պերսին ինչու է սկսել վատ հանդես գալ:
Վերջին 12 խաղերում վան Պերսին ընդամենը մեկ գնդակ է խփել: Նրա հաղթական հարվածը շաբաթ օրը կայանալիք «Սանդերլենդի» հետ խաղում գրանցվեց որպես Տիտուս Բրամբելի ինքնագոլ, իսկ երկուշաբթի օրը «Չելսիի» հետ գավաթային հանդիպմանը Ռոբինին չհաջողվեց գոլ խփել:
Սէր Ալեքսի համար դեռ հանելուկ է մնում, թե ֆուտբոլիստը, ով 23 գնդակ է խփել ընթացիկ մրցաշրջանում, ինչու է դադարել գոլ խփել:
-Պետք է հետևենք Ռոբինին, որովհետև մենք դեռ չգիտենք նրա մասին ամեն ինչ: Չեմ կարծում, որ «Արսենալում» նա երբևիցե ունեցել է նման լարված մրցաշրջան: Այդ իսկ պատճառով պետք է ուսումնասիրենք այս հարցը,- հայտնել է մասնագետը: ESPN