«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը չի կարծում, որ «Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանի ավարտից հետո կհեռացնի Ռոբերտո Մանչինիին:
Ընթացիկ մրցաշրջանում Մանչինիի թիմը չի կարողանա պաշտպանել չեմպիոնական տիտղոսը, որին շատ մոտ է «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաներն» այժմ գործող չեմպիոնից առաջ են 15 միավորով:
«Քաղաքայիններն» անհաջող հանդես եկան նաև Չեմպիոնների Լիգայում: Սակայն Ֆերգյուսոնը չի կարծում, որ դա «Սիթիին» կստիպի հեռացնել Ռոբերտո Մանչինիին:
-Երբ մարզիչը չի կարողանում մի քանի խաղում հաղթել, նրա մասին գրում են բոլոր հավանական լուրերը: Ես չեմ կարծում, որ Մանչինին պետք է դրանից անհանգստանա: Հաջորդ մրցաշրջանում նա կմնա՞ «Սիթիում»: Ինչու՞ ոչ,- Սէր Ալեքսի խոսքերն է մեջբերում Daily Express-ը: