«Մանչեսթեր Յունայթեդի» վետերաններ Ռիո Ֆերդինանդը և Մայքլ Կարրիկը միացել են իրենց մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնին և արտահայտել իրենց դժգոհությունը մրցավարական այն բրիգադի նկատմամբ, որը սպասարկեց «Տոտտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը (1:1):
Հաղթանակը բաց թողնելուց հետո Սէր Ալեքսը քննադատել է եզրային մրցավար Սեյմոն Բեկին, ով օգնում էր գլխավոր մրցավար Քրիս Ֆոյին: «Յունայթեդի» գլխավոր մարզիչը նրան մեղադրում է այն բանում, որ վերջինս չնկատեց ակնհայտ բախումը Ռունիի հետ տուգանային հրապարակում:
Ֆերդինանդը և Կարրիկը նույնպես քննադատել են եզրային մրցավարին:
-100 տոկոսանոց 11 մետրանոց էր: Չեմ հավատում, որ չնշանակեցին այն: Դաշտի այդ հատվածի եզրային մրցավարը ընդհանրապես չօգնեց մեզ երկրորդ խաղակեսում: Մենք տխուր ենք, որ մրցավարը չնշանակեց 11 մետրանոցը,- ասել է Ֆերդինանդը:
-Մաքուր 11 մետրանոց էր, և այդպիսի 11 մետրանոցները պետք է նշանակել: Տխուր ենք, որովհետև եթե ստանայինք այն, ապա շահավետ իրավիճակում կհայտնվեինք: Նման կարևոր որոշումները կարող են փոխել խաղի ելքը: Այդպես էլ եղավ,- բողոքել է Կարրիկը: MUTV