• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքսը վշտացած է, որ ժամանակին բաց է թողել Բեյլին

Գարեթ Բեյլ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ մինչ այսօր ցավում է, որ 2007 թվականին չկարողացավ ձեռք բերել Գարեթ Բեյլին:

23-ամյա ուելսցին հիանալի մրցաշրջան է անցկացնում՝ արդեն ստանալով տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչումն՝ ըստ խաղացողների և լրագրողների: Գարեթի բարձունքները ստիպում են Սէր Ալեքսին ավելի շատ ափսոսալ այն բանի համար, որ «Սաութհեմպտոնի» հետ գործարքը, ում սանն է համարվում Բեյլը, այդպես էլ տեղի չունեցավ:

-Մենք այդ ժամանակ հիասթափված էինք «Սաութհեմպտոնից», որովհետև մենք առաջինն էինք նրանց դիմել, սակայն նրանք այդպես էլ չպատասխանեցին: Ոչ թե ֆուտբոլիստը մերժեց մեզ, այլ «Սաութհեմպտոնը»: Հետո մի քանի շաբաթ անց նա տեղափոխվեց «Տոտտենհեմ»:

Երբ մենք փորձում էինք նրան գնել, նա ձախ պաշտպան էր: Այդպես էր, մինչև Հարի Ռեդնապը չտեղափոխվեց «Տոտտենհեմ» և նրան չդարձրեց ձախ վինգեր:

Գարեթը վերջին երկու տարիներին զգալիորեն լավացրել է ֆիզիկական մարզավիճակը: Նա շատ է աճել,- հայտնել է Սէր Ալեքսը: ESPN

Թեմատիկ նորություններ