«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ կիսապաշտպան Նանիի ապագան ակումբում կախված է հենց ֆուտբոլիստից:
26-ամյա պորտուգալացին հիանալի հանդես եկավ «Ռեդինգի» դեմ խաղում (2:1)՝ փոխարինման դուրս գալով: Նանին գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց: Սակայն ոչ բոլոր խաղերում է նա այսքան օգտակար լինում:
Ինչպես հայտնի է, Նանիի պայմանագիրը «Յունայթեդի» հետ լրանում է մյուս մրցաշրջանի ավարտից հետո: Մինչդեռ ակումբը չի շտապում երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, հատկապես այն դեպքում, որ նա պահանջում է բարձրացնել աշխատավարձը:
Ամեն դեպքում Նանին կարող է նոր պայմանագրի արժանանալ: Ըստ Սէր Ալեքսի՝ ամեն ինչ հենց խաղացողի ձեռքերում է:
-Սա կախված է հենց խաղացողից:
Բնականաբար, Նանին Եվրոպայի լավագույն խաղացողներից է: Նա ի վիճակի է անհատական գործողությունների շնորհիվ հաղթանակ բերել թիմին: Նա անհավանական գոլեր է խփում: Մենք կցանկանայինք, որ նա մնար,- հայտնել է մասնագետը: BBC