«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է, որ պաշտպան Ռիո Ֆերդինանդն ավելի երկար մնա «Օլդ Թրաֆորդում»:
34-ամյա Ֆերդինանդի պայմանագիրը «Յունայթեդի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն «կարմիր սատանաների» ղեկավարությունը դեռ չի սկսել բանակցությունները նոր պայմանագրի շուրջ:
Այսօր կայանալիք «Աստոն Վիլլայի» հետ խաղից առաջ Սէր Ալեքսը վերջապես ցանկություն է հայտնել պահել Ֆերդինանդին:
-Զրուցել եմ Ռիոյի հետ: Կարծում եմ, որ նրա համար լավագույն տարբերակը կլինի մնալը, սակայն այս պահին նա մրցակից է որոնում իր պատվին կազմակերպվելիք խաղի համար:
Ցանկանում ենք, որ նա մնա: Վստահ եմ, որ նրա ներկայացուցիչները կբանակցեն Դևիդ Հիլլի՝ ակումբի գործադիր տնօրենի հետ,- հայտնել է Սէր Ալեքսը:
Ավելացնենք, որ Ռիոյի պատվին կայանալիք հանդիպումը ամենայն հավանականությամբ կլինի հաջորդ մրցաշրջանի սկզբին: Daily Mail