«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ մրցավարական սխալներն արդեն երրորդ անգամ զրկում են իր թիմին Չեմպիոնների Լիգան հաղթելու հնարավորությունից:
-Ռոնալդուն հիանալի էր: Խաղից հետո նա եկավ հանդերձարան և խոսեց խաղացողների հետ: Նա խոստովանեց, որ մեր բախտն ուղղակի չբերեց: Չեմ կարծում, որ Արբելոան լուրջ վնասվեց: Ամեն դեպքում նա արագ բարձրացավ: Հնարավոր է, որ Սերխիո Ռամոսն իր ազդեցությունն ունեցավ մրցավարի որոշման վրա: Նանին հիասթափված է: Սակայն ես նրան չեմ մեղադրում, որովհետև նա ոչ մի վատ բան չարեց:
Դժվար է շարունակել հավատալ, երբ տեսնում ես, որ նման բաներ են տեղի ունենում: Երեք եվրոգավաթից մենք դուրս ենք մնացել մրցավարների պատճառով: Կասկած չունեմ, որ դրանցից երկուսը հաստատ կհաղթեինք,- հայտնել է Սէր Ալեքսը:
Մարզչի խոսքերով «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ ներողություն են խնդրել իրենից մրցավարի սխալի համար: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ Մադրիդ» խաղում թուրք մրցավար Ջյունեյտ Չակիրը կարմիր քարտ ցույց տվեց «մանկունյանցիների» վինգեր Նանիին: