«Մանչեսթեր Յունայթեդ»-«Նյուքասլ» հանդիպումն ավարտվել է երկու օր առաջ, սակայն կրքերը չեն հանդարտվում:
Սէր Ալեքս Ֆերգյուսոնը քննադատել է Ալան Պարդյուին, իսկ «Նյուքասլին» անվանել` փոքրիկ ակումբ:
Մի քանի օր է` Սէր Ալեքսը քննադատվում է մրցավարների հետ պատշաճ չվարվելու պատճառով: «Նյուքասլի» հետ խաղում Սէր Ալեքսը ակնհայտ հայտնել էր իր դժգոհությունը մրցավարական անձնակազմի գործողությունների վերաբերյալ: Սակայն Մայք Դինն այդպես էլ չբողոքեց: Հետևաբար ֆուտբոլի ասոցացիան «Յունայթեդի» գլխավոր մարզչին պատժելու հիմքեր չուներ:
Մինչդեռ Ալան Պարդյուն համոզված է` Սէր Ալեքսին պետք է որակազրկել մի քանի խաղով: Իսկ Սէր Ալեքսի կարծիքով` ինքը չափը չի անցել:
-Ես զգացմունքային էի այդ պահին, սակայն ինձ կառավարել եմ: Ես ոչ մեկին չեմ վիրավորել: Մամուլն ուղղակի ցնծում է: Միայն Բարաք Օբաման կարծիք չհայտնեց, որովհետև նա էլ զբաղված էր:
Շատ եմ ցավում, բայց ես աշխարհի ամենահայտնի ակումբի գլխավոր մարզիչն եմ ու ոչ թե «Նյուքասլի», որը փոքրիկ ակումբ է հյուսիս-արևելքում:
Գոռացել եմ Մայքի վրա: Մենք մոտեցանք իրար: Ես հայտնվեցի դաշտում: Իհարկե, այդ պահին չափն անցա:
Սէր Ալեքսը հայտնել է նաև, որ Ալան Պարդյուն ավելի վատ է վարվում մրցավարների հետ:
-Անհավանական է, որ նա քննադատում է ինձ: Նա կարծես թե մոռացել է իմ օգնության մասին,- ասել է Սէր Ալեքսը: Sky Sports