«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը խախտել է իր լռությունը, որը պահպանում էր «Ռեալից» կրած պարտությունից հետո, որպեսզի հերքի Ուեյն Ռունիի հեռանալու մասին լուրերը:
27-ամյա Ռունիի ապագան վերջին շաբաթում բրիտանական թերթերի գլխավոր թեմաներից էր: Խոսվում էր, որ մրցաշրջանի ավարտին «Յունայթեդը» կվաճառի բարձր վարձատրվող ֆուտբոլիստին: Սակայն այսօր Սէր Ալեքսը հերքեց բոլոր լուրերը:
-Նա մեզ հետ կլինի նաև հաջորդ մրցաշրջանում: Մեր միջև ոչ մի խնդիր չկա: Ռունին հասկանում է իր չխաղալու պատճառը: Դա բացառապես տակտիկական քայլ է, որը կիրառեցինք «Ռեալի» հետ խաղում:
Ես ոչ մի խնդիր չունեմ որևէ ֆուտբոլիստի հետ: Ես պահեստայինների նստարանին թողեցի նաև Շինջի Կագավային, չնայած որ նա նախորդ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել,- ասել է Ֆերգյուսոնը: Sky Sports: