«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը դժգոհ է երեկ կայացած «Վեստ Հեմի» հետ խաղի մրցավարական անձնակազմից: Նա հայտնել է, որ մրցակցի հարձակվող Էնդի Քերոլը պետք է կարմիր քարտ ստանար:
Սէր Ալեքսը կարծում է, որ Քերոլը շատ կոպիտ է խաղացել իր թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեայի նկատմամբ և պետք է կարմիր քարտ ստանար:
-Կարմիր քարտ էր, դրանում կասկած չկա: Մրցավարը տեսավ դա, սակայն չտեսավ, որ դա կարմիր քարտ էր: Մենք գիտենք, թե ինչպես է խաղում «Վեստ Հեմը»: Ինչպես մենք այսօր տեսանք, նրանք շատ ագրեսիվ են: Այս դեպքում պետք է հույս ունենալ, որ ուժեղ մրցավարություն կլինի: Վստահ չեմ, որ այսօր մրցավարությունն այդպիսինն էր:
Մենք ստիպված էինք այսօր շատ բաների դիմանալ, երկու անգամ զիջեցինք հաշվի մեջ, սակայն շարունակեցինք առաջ գնալ: Մենք այսօր խաղացինք չեմպիոնի պես,- հայտնել է Սէր Ալեքսը: The Guardian