Համաձայն Sunday Times պարբերականի ամենամյա վարկանիշային աղյուսակի, Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարզիչների ցուցակը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը:
Շոտլանդացի մարզչի կարողությունները գնահատվել է 34 մլն ֆունտ: Արժե նշել, որ Sunday Times-ը գնահատում է միայն պաշտոնապես հայտագրված կարողությունը՝ հողատարածք, անշարժ գույք, արվեստի տարբեր հավաքածուներ, ընկերությունների բաժնետոմսեր, սակայն չի հաշվում բանկային հաշիվները:
Ցուցակում Սէր Ալեքսին 29 մլն ֆունտով հաջորդում է «Սանդերլենդի» և «Իպսվիչ Թաունի» նախկին մարզիչ Ռոյ Քինը: Պատվավոր երրորդ տեղում է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը իր անվան դիմաց ունի 13 մլն ֆունտ և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:
10-յակում տեղ չեն գտել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը և Անգլիայի հավաքականի մարզիչ Ռոյ Հոջսոնը: