«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը չի հավատում, որ հարձակվող Խավիեր Էրնանդեսը երջանիկ չի «Օլդ Թրաֆորդում»:
Անցած շաբաթ Էրնանդեսը նորից ակնարկեց, որ հիասթափված է խաղային պրակտիկայի բացակայությունից: Մինչդեռ Սէր Ալեքսը հույս ունի, որ մեքսիկացին զգում է իր դերը թիմում:
-Հուսամ, որ նա հասկանում է, թե ինչ ներդրում ունի թիմի հաջողությունների մեջ: Ընթացիկ մրցաշրջանում նա 16 գնդակ է խփել: Կասկած չկա մտածելու համար, որ սա իր տեղը չէ,- հայտնել է մասնագետը:
Ավելացնենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Էրնանդեսն ընդամենը 8 գոլ է խփել և 7 անգամ դաշտ դուրս եկել մեկնարկային կազմում: