«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը երաշխավորում է, որ «կարմիր սատանաների» ներկայիս մարզիչ Դևիդ Մոյեսին չեն ազատի իր զբաղեցրած պաշտոնից:
Սէր Ալեքսի խոսքերով, «Օլդ Թրաֆորդում» շարունակում են վստահել Մոյեսին, չնայած որ ակումբը դուրս մնաց Անգլիայի և Լիգայի գավաթի խաղարկություններից:
-Ես երբեք չեմ հասկացել, թե ակումբներն ինչու են այդպես շուտ փոխում մարզիչներին: Մարզչին աշխատանք առաջարկելուց առաջ տնօրենների խորհուրդը պետք է քննարկի նրա որակները, նրա անցած ճանապարհը, գնահատի նրա բնավարությունը և խաղային փիլիսոփայությունը:
Եվ եթե այդքանից հետո նրան աշխատանք են վստահում, ապա ինչու՞ են արագ հեռացնում: Իմ կարծիքով դա շատ սխալ է: «Յունայթեդը» կարող է հասնել նրան, ինչին ցանկանում է: Սա մեծ պատմություն և փիլիսոփայություն ունեցող ակումբ է,- Սէր Ալեքսի խոսքերն է մեջբերում Goal-ը: