«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի լեգենդ Սէր Բոբբի Չարլտոնը մեկնաբանել է լուրերն այն մասին, թե հարձակվող Ուեյն Ռունին հեռանում է «Օլդ Թրաֆորդից»:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ Մադրիդ» պատասխան խաղում Ռունին մնաց պահեստայինների նստարանին: Դրանից հետո մամուլում շշուկներ տարածվեցին, թե ֆուտբոլիստը խնդիրներ ունի գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հետ և ամենայն հավանականությամբ ամռանը կվաճառվի:
Մինչդեռ Սէր Ալեքսն անձամբ հերքեց այդ լուրերը: Այժմ այս թեմային է անդրադարձել նաև Չարլտոնը:
-Ամբողջությամբ չգիտեմ, թե ինչ է կատարվում «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն ինչ-որ բաներից տեղյակ եմ: Հնարավոր է՝ Ուեյնը վնասվածք է ստացել և պատրաստ չի եղել խաղին: Սակայն դա չի նշանակում, որ նրանից պետք է ազատվել:
Սէր Ալեքս Ֆերգյուսոնն ասել է, որ ո՜չ ինքը, ո՜չ էլ ակումբը ցանկություն չունի վաճառել Ռունիին և որ նա թույլ չի տա նրան հեռանալ: Դուք պետք է հաշվի առնենք այս խոսքերը, և ես հավատում եմ դրանց:
Ռունին հրաշալի ֆուտբոլիստ է: Ինչո՞ւ պետք է մենք ազատվենք հրաշալի ֆուտբոլիստներից,- հայտնել է նա: Sky Sports