• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթարիջը կրկին կարող է օգնել «Լիվերպուլին»

Դանիել Սթարիջ«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը նախատեսվածից մեկ ամիս շուտ է վերադարձել մարզումներին:

Հիշեցնենք, որ «կարմիրները» Սթարիջին 12 մլն ֆունտով գնել են անցած տարի՝ «Չելսիից»:

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին, երբ «Լիվերպուլը» զրկված էր Լուիս Սուարեսի ծառայություններից, կենտրոնական հարձակվողի պարտականություններն անթերի էր կատարում Սթարիջը: Սակայն Սուարեսի վերադարձից հետո նա լուրջ վնասվածք ստացավ և շարքից դուրս եկավ:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Սթարիջի ապաքինումը նախատեսվածից արագ է ընթանում և նա կկարողանա մասնակցել «Ստոկ Սիթիի» դեմ խաղին, որը տեղի կունենա հունվարի 12-ին:

Հաղորդվում է, որ Սթարիջը կարող է լինել հունվարին «Լիվերպուլի» միակ ուժեղացումը: Ինչպես հայտնի է մերսիսայդցիներին չհաջողվեց վարձակալել «Բարսելոնայի» հարձակվող Քրիստիան Տելյոյին: