«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը հենց մեկնարկային րոպեներից մասնակցելու է վաղը կայանալիք Իռլանդիայի հետ ընկերական խաղին:
23-ամյա Սթարիջը հրաշալի անցկացրեց մրցաշրջանի երկրորդ հատվածը և հատկապես վերջնամասը: Պրեմիեր Լիգայի վերջին հինգ խաղում նա դարձավ 6 գոլի հեղինակ:
Ինչպես հայտնում է Daily Telegraph պարբերականը, անգլիացիների գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը պատրաստվում է Սթարիջին պարգևատրել՝ առաջիկա հանդիպմանը խաղացնելով հիմնական կազմում, որը կկայանա չորեքշաբթի երեկոյան «Ուեմբլիում»:
Ավելացնենք, որ վնասվածքի պատճառով անգլիացիներին օգնել չի կարող Էնդի Քերոլը: Հետևաբար, հարձակման գծում Հոջսոնի տրամադրության տակ են մնում Սթարիջը, Ուեյն Ռունին, Դանիել Ուելբեքը և Ջերմեյն Դեֆոն: Ակնհայտ է, որ թիմակիցների հետ համեմատած՝ Դանիելն ավելի լավ խաղ է ցուցադրել մրցաշրջանի վերջին շաբաթներին: