Դանիել Սթարիջի ներկայացուցիչները հերքել են լուրերն այն մասին, թե ֆուտբոլիստը պահանջում է Լիվերպուլից որոշակի աշխատավարձ և հիմնական տեղ մեկնարկային կազմում:
Այսօր մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություն տարածեցին, որ հարձակվողը «կարմիրներից» ուզում է 80 հազար ֆունտ շաբաթական և մշտական դիրք կենտրոնական հարձակման գծում: Այս տեղեկությունը, ըստ ներկայացուցիչների, չի համապատասխանում իրականությանը:
-Դանիել Սթարիջը ոչ մի նման պահանջ չի դրել: Ցանկացած պայմանագիր ֆուտբոլիստի և ակումբի միջև պետք է կկնքվի երկուստեք համաձայնությամբ,- ասվում է հայտարարության մեջ:
Ենթադրվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «կարմիրները» պաշտոնական առաջարկ կանեն Սթարիջին, որը դժգոհ է «Սթեմֆորդ Բրիջի» իր դիրքից: «Լիվերպուլին» ամռանը չհաջողվեց ձեռք բերել Դանիելին, սակայն այժմ «մերսիսայդցիները» կփորձեն անել ամեն ինչ նրան «Էնֆիլդ բերելու համար»:
Իսկ մինչ հունվարյան տրանսֆերը Դանիել Սթարիջը ապաքինվում է ծնկատակի ջիլի վնասվածքից: