«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրո2016-ի որակավորման փուլում Շվեյցարիայի հավաքականի հետ խաղը:
Այսօր առավոտյան անգլիացիների մարզման ժամանակ Դանիելը վնասվածք ստացավ և անմիջապես ուղևորվեց բժշկական զննության, որից պարզ դարձավ, որ նա բաց կթողնի իր երկրի ազգային հավաքականի առաջիկա խաղը:
-Մարզման ժամանակ Դանիել Սթարիջը ազդրի վնասվածք է ստացել: Նա զննում է անցել և այժմ ապաքինման համար վերադարձել է «Լիվերպուլ»: Նա չի մասնակցի Շվեյցարիայի դեմ խաղին,- ասվում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական հաղորդագրության մեջ: